Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Դուք այլևս ոչ թե արժեքներ կրող եք, այլ՝ սովորական քարոզ անող

Դուք այլևս ոչ թե արժեքներ կրող եք, այլ՝ սովորական քարոզ անող
09.03.2026 | 12:31

Զգացե՞լ եք, սեփական երկրում այլախոհություն չհանդուրժող, տարբերվող կամ քննադատական կարծիքը «հիբրիդային պատերազմ» բնորոշող մանր-մունր նազիր-վեզիրները (հին հայերենով (կատակ)` տասովշիկներ կամ 6-նոցներ) որոշել են Իրանին ժողովրդավարության մասին դասեր տալ։

Նույն մարդիկ` ովքեր բռնաբարել են ժողովրդավարության ֆունդամենտալ գաղափարները, ովքեր երկակի ստանդարտները դարձրել են քաղաքական վարքագծի նորմ, ովքեր այլասերել են «արևմուտքի» մասին այն բոլոր դրական պատկերացումները, որոնք Սառը պատերազմի ավարտից հետո այնքան ջանասիրաբար ստեղծում էին Արևմուտքի հին առաջնորդները։

Այլասերված պատկերացումներով Արևմուտք քարոզելը միայն հակառակ էֆեկտն է տալիս, որովհետև արևմտյան արժեհամակարգը ենթադրում է ո‘չ թե քարոզչություն, այլ կենսակերպ, սեփական վարքագիծ, ու արդարության միասին արևմտյան դասական ընկալումների միօրինակ կիրառում։

Դպրոց ու հիվանդանոց ռմբակոծողը կապ չունի, թե որ երկիրն է` պիտի‘ դատապարտես, որովհետև դա է պահանջում արեւմտյան քաղաքակրթության «այբուբենը»: Իսկ երբ առանձնացնում եք` թե նույն հանցանքը ում է կարելի և ում ոչ, դուք այլևս ո'չ թե արժեքներ կրող եք, այլ սովորական քարոզ անող: Իսկ Հայաստանում ես շատ քիչ` մատերի վրա հաշվելի մարդիկ գիտեմ, ովքեր ո'չ թե քարոզիչներ են, այլ արևմտյան արժեքներով ապրող ու համարժեք վարքագիծ թելադրող են։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3011

Մեկնաբանություններ